«Էվերթոնի» ղեկավարությունը նախատեսում է ուժեղացնել թիմի կազմը նոր հարձակվողով:
Լիվերպուլցիները իրենց ուշադրությունը սևեռել են դեպի «Ուիգանի» 17-ամյա հարձակվող Ջո Գելհարդտը: Այդ մասին հայտնում է The Sun-ը։ Երիտասարդ ֆուտբոլիստին Անգլիայում հաճախ համեմատում են «Էվերթոնի» նախկին խաղացող Ուեյն Ռունիի հետ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։