Կարիմ Բենզեման պահպանել է իր առաջատարի դիրքերը Goal-ի՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում:
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կորցրել է իր տեղը լավագույն եռյակում՝ երրորդ հորիզոնականը զիջելով «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին։
Ո՛չ Լիոնել Մեսսին (ՊՍԺ) և ո՛չ էլ Կրիշտիանու Ռոնալդուն (Մանչեսթեր Յունայթեդ), որոնք նախկինում մի քանի անգամ նվաճել են մրցանակը, տեղ չեն գտել լավագույն 20-յակում։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Կարիմ Բենզեմա — Ռեալ Մադրիդ
2. Մոհամեդ Սալահ — Լիվերպուլ
3. Սադիո Մանե — Լիվերպուլ
4. Ռոբերտ Լևանդովսկի — Բավարիա
5. Կիլիան Մբապե — ՊՍԺ
6. Վինիսիուս Ժունիոր — Ռեալ Մադրիդ
7. Լուկա Մոդրիչ — Ռեալ Մադրիդ
8. Կևին դե Բրույնե — Մանչեսթեր Սիթի
9. Ֆիլիպ Ֆոդեն — Մանչեսթեր Սիթի
10. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ — Լիվերպուլ