ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Արսենալը» 2-1 հաշվով հաղթանակի հասավ «Լիդսի» նկատմամբ։
Արդեն 10-րդ րոպեին «զինագործները» հաղթում էին 2-0 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդի Նկետիան։ 27-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց Լյուկ Այլինգը։ 66-րդ րոպեին Դիեգո Լյորենտեն խփեց «Լիդսի» միակ գոլը։
«Արսենալը» վաստակեց 66 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Լիդսը» 34 միավորով 18-րդ տեղում է։