Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի ապագայի մասին։
Նորվեգացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
«Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ մենք հստակություն կունենանք Էրլինգի հարցում»,- Կելի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։
Բացի այդ, դորտմունդցիների տնօրենը նշել է, որ ակումբը սպասում է նորվեգացի հարձակվողի հեռանալուն։ 21-ամյա հարձակվողի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է։ Բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։