Այսօր՝ մայիսի 8-ին, կայացավ Բելգիայի առաջնության հերթական տուրի հանդիպումը, որում առաջնության առաջատար «Յունիոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բրյուգեին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Առաջին գոլը խփեց հարձակվող Վանակենը, որը նրա հոբելյանական՝ 100-րդ գոլն էր բելգիական թիմի կազմում։ Երկրորդ գոլը գրանցվեց հանդիպման վերջին րոպեներին․ աչքի ընկավ Նուսան։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով խաղի 70-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» վաստակեց 43 միավոր և հավասարվեց իր այսօրվա մրցակցին՝ կիսելով առաջին տեղը «Յունիոնի» հետ։ Մրցաշրջանի ավարտին մնացել է 3 տուր։