Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը մեկնաբանել է «Լիվերպուլի» ոչ-ոքին (1-1) «Տոտենհեմի» դեմ խաղում: Նա կարծում է, որ Կլոպի սաները կորցրել են չեմպիոնի տիտղոսը նվաճելու իրենց հնարավորությունները։
«Ակնհայտ է, որ պետք է ընդունել՝ «Լիվերպուլը» կորցրեց Պրեմիեր լիգան հաղթելու հնարավորությունը։
Այս փուլում թիմերը հազվադեպ են միավորներ կորցնում, և «Մանչեսթեր Սիթին», անկասկած, կհաղթի մնացած հանդիպումներում:
Հանդիպումից առաջ մենք ասում էինք, որ կարմիրները կարող են սայթաքել, և դա եղավ։ «Տոտենհեմը» լավ է պաշտպանվում և հարձակման գծում խաղում է երեք խաղացողներով: Սա նրանց միավոր բերեց այս խաղում»,- մեջբերում է Կրաուչին Daily Mail-ը: