ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծիք է հայտնել 2022/23 մրցաշրջանում ռուսական բոլոր թիմերին միջազգային մրցաշարից հեռացնելու որոշման մասին։
— ՈւԵՖԱ-ի վերջին որոշումը՝ հեռացնել Ռուսաստանի թիմերին մրցաշարերից, Ձեր կարծիքով՝ տրամաբանակա՞ն է։
— Իրավիճակը բարդ է, և մենք այլ կերպ չէինք կարող վարվել, թեև ինչ-որ կերպ դա կոտրում է իմ սիրտը։ Լավ չէ, որ ֆուտբոլիստները տուժում են դրա պատճառով,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մայիսի 2-ին ՈւԵՖԱ-ն հրապարակեց պաշտոնական մամուլի հաղորդագրություն, որում հայտարարեց Ռուսաստանի ազգային հավաքականներին և ակումբներին միջազգային մրցաշարերից հեռացնելու որոշման մասին։