«Լիվերպուլը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
Համազգեստի դիզայնը ոգեշնչված է սկաուզերական սոլիդարությամբ և արտացոլում է տեղացիների մտածելակերպը։ YNWA սկզբնատառերը արտացոլում են երկրպագուների և ակումբի միջև ամուր կապը: Շապիկի հետևի մասում 97 համարն է՝ շրջապատված Հավերժական կրակով, որը ոգեկոչում է Հիլսբորոյի ողբերգության զոհերի հիշատակը։