Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն արձագանքել է ՈՒԵՖԱ-ի որոշմանը` ռուսական ակումբներին և ազգային թիմերին մեկ մրցաշրջանով միջազգային մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ։
«Ցավում եմ, որ ռուսական ակումբները դեռևս մեկ տարի չեն կարողանա մասնակցել եվրոպական մրցաշարերին։
Ֆուտբոլիստները պետք է փորձ ձեռք բերեն Եվրոպայի լավագույն թիմերի դեմ խաղալով, հակառակ դեպքում նրանք կդադարեն առաջադիմել։
Նման միջոցները լրջորեն կազդեն ռուսական ֆուտբոլի զարգացման վրա։ Ցավոք, հիմա սա է իրականությունը»,- ասել է Կապելոն Sport24-ին տված հարցազրույցում։