«Ուրարտուի» պատանի ֆուտբոլիստները հրավեր են ստացել Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականից։
«Մայիսի 3-ից 13-ը Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։
Պատանեկան հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկազ Եզիազարյանը, Սարգիս Գասպարյանը, Հայկ Ստեփանյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Մովսիսյանը»,- այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման գավաթի մրցաշարին՝ մրցելով Լիբանանի և ԱՄԷ-ի հավաքականների հետ։