«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ տեղափոխությամբ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սալահը դեռևս համաձայնություն չի տվել «Լիվերպուլի» հետ պայմանագիրը երկարաձգելուն, որն ավարտվում է 2023 թվականին: Այս կերպ, «Լիվերպուլը» կփորձի նրան վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի ակումբը նրան ազատ խաղացողի կարգտավիճակով բաց չթողնի:
Սալահը 2017 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի տրանսֆերը 100 մլն եվրո է գնահատվում:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահն ԱՊԼ-ի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև ՉԼ 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ: