«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Պրեմիեր լիգայի «Լեսթերի» հետ հանդիպումը (3:1).
«Այսօր կարևոր էր երեք միավոր վաստակելը։ Մեծ ճնշում կար, բայց ես խաղացողներին ասացի, որ վայելեն պահը, քանի որ մենք դրան արժանի էինք այս վեց ամսվա ընթացքում կատարած հիանալի աշխատանքով։
Երբ ես ստանձնեցի թիմի ղեկը նոյեմբեր ամսին, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կպայքարենք ՉԼ-ի ուղեգրի համար, բայց մեր ֆուտբոլիստներն արժանի են պայքարելու նման կարևոր տեղի համար: Անգլիայում հեշտ չէ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը»,- մեջբերում է Կոնտեին BBC-ին։
«Տոտենհեմը» 34 խաղից հետո Պրեմիեր լիգայում 5-րդն է՝ չորրորդ տեղում գտնվող «Արսենալին» զիջելով 2 միավորով։