«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը հուզիչ նամակ է գրել իր գործակալին՝ Մինո Ռայոլային, որը 2022 թվականի ապրիլի 30-ին հեռացավ կյանքից.
«Թանկագին Մինո, անկեղծ ասած, ես պատրաստ չեմ այս նամակը գրելուն ու կարծում եմ՝ երբեք էլ պատրաստ չեմ լինի: Ամեն ինչ այնքան արագ ստացվեց մեզ՝ ֆուտբոլիստներիս, քո ընտանիքի և հատկապես քեզ համար: Դու դեռ այնքան ցանկություններ ունեիր, որոնք պետք է իրականացնեիր, այնքան նպատակներ … երբ ինձ պատմում էիր քո ծրագրերի մասին, մտածում էի՝ խելագար ես, բայց միշտ ճիշտ էիր լինում:
Գիտեիր, թե այս աշխարհն ինչպես է կառուցված: Չկա ոչ մի անհնարին բան, ու դու դա ցույց էիր տալիս ամբողջ աշխարհին: Այն պահին, երբ ես առաջին անգամքեզ տեսա, հասկացա, որ դու յուրահատուկ ես: Մենք միանգամայն տարբեր էինք, բայց մի ընդհանուր բան ունեինք քեզ հետ՝ մենք ցանկանում էինք մեր գործը հնարավորինս լավ անել ու կյանքից ամեն ինչ ստանալ:
Դու պայքարում էիր քո ֆուտբոլիստների համար, այդ իսկ պատճառով քեզ բոլորը շատ էին սիրում, քանի որ ինչպես դու էիր ասում՝ «նրանք իմ տղաներն են, իմ ընտանիքը»: Հիմա պետք է դերերով փոխվենք: Միշտ դու էիր ամեն ինչ անում մեզ համար, իսկ հիմա մենք պետք է ամեն ինչ անենք քո ընտանիքի համար: Խոստանում ենք, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ամեն ինչի մասին հոգ կտանենք «քո որդիների» պես:
Մինո, ես կկարոտեմ քեզ: Դու վատ տղա էիր, որը հանուն մեզ բոլորին դեմ էր գնում, դու իմ գործակալն էիր, բայց ամենակարևորն այն է՝ իմ լավագույն ընկերն էիր: Ես քեզ միշտ կարող էի դիմել օգնության համար, ով միշտ պատրաստ էր պայքարել ինձ համար: Բայց ես կարող էի նաև ուղղակի կյանքի մասին խոսել քեզ հետ: Դու շատ բան գիտեիր, ու ես զայրանում եմ, որ քեզնից ավելի շատ բան չեմ սովորել կյանքից: Վստահ եմ՝ մի օր նորից կգրկեմ քեզ, քանի որ արդեն իսկ շատ եմ կարոտել քեզ: Սիրում եմ քեզ, Մինո»,- գրել է դե Լիխտը սոց.ցանցի իր էջերում: