«Ցյուրիխը» Շվեյցարիայի Սուպերլիգայի 32-րդ տուրի արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Բազելին» ու դարձավ երկրի չեմպիոն։
Հանդիպման գոլերի հեղինակ դարձան գամբիացի Ասան Սիսեյը (40-րդ րոպե) և սերբ Նիկոլա Բորանիյաշևիչը (45+3):
Շվեյցարիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ «Ցյուրիխը» 16 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Բազելին»։
«Ցյուրիխը» պատմության մեջ 13-րդ անգամ դարձավ չեմպիոն։ Վերջին անգամ թիմը չեմպիոն էր դարձել 2009/10 մրցաշրջանում։ Վերջին 12 տարվա ընթացքում երկրի չեմպիոն են եղել միայն «Բազելն» ու «Յանգ Բոյսը»՝ համապատասխանաբար 8 և 4 անգամ։
Շվեյցարիայի ամենատիտղոսակիր ակումբը Ցյուրիխի «Գրասհոփերն» է՝ 27 անգամ։