«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները չեն ցանկանում «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք կազմել:
«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները Մադրիդի «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք չեն կազմի մայիսի 8-ին կայանալիք դերբիից առաջ, քանի դեռ ակումբի ղեկավարությունը չի խնդրել դա անել։ Թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները դեմ են այս գաղափարին և չեն ցանկանում մեծարել Մադրիդի «Ռեալին», գրում է Marca-ն։
«Ատլետիկոյի» ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ շատ երկրպագուներ ևս դեմ են այդ գաղափարին։
Կիրակի օրը «Ատլետիկոն» կընդունի Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ատլետիկոյի» հաղթանակը գնահատում է 2,35 գործակցով, ոչ-ոքին՝ 3,55, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 2,95։