Կատալոնական «Բարսելոնան» իսպանական Պրիմերայի 34-րդ տուրում «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել է «Մալյորկային» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման 25-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մեմֆիս Դեպայը: Իսպանացու համար սա արդեն 9-րդ գոլային փոխանցումն էր ընթացիկ մրցաշրջանում, ինչը ռեկորդային է «Բարսելոնայի» պաշտպանի համար վերջին 10 տարում: Միայն բրազիլացի Դանի Ալվեշն է 2011/2012 մրցաշրջանում ավելի շատ գոլային փոխանցում կատարել՝ 11:
Այս մասին հայտնում է Opta-ն:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Ալբայի այս նվաճումը իսպանացի պաշտպանների շրջանում լավագույնն է 2016/17 մրցաշրջանից ի վեր, երբ «Ռեալի» ֆուտբոլիստ Մարսելոն 10 գոլային փոխանցում էր կատարել մեկ մրցաշրջանի ընթացքում: