«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկություն է հայտնել երկարաձգելու թիմի ֆուտբոլիստ Գավիի պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն.
«Մեծ հույսեր ունեմ, որ Գավին կերկարաձգի իր պայմանագիրը: Կցանկանայի, որ Ռոնալդ Արաուխոյից հետո նա լիներ երկրորդը: Իհարկե, Գավին դեռ աճելու տեղ ունի, չէ՞ որ նա դեռ 17 տարեկան է: Բայց նա զարգանալու մեծ ցանկություն ունի»,- Չավիի խոսքերն է փոխանցում Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Ընթացիկ մրցաշրջանում Գավին Լա Լիգայի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նա գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում: