«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Սալահը դեռևս չի համաձայնել երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, որն ավարտվում է 2023 թվականին: Այս կերպ, «Լիվերպուլը» կփորձի նրան վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի նա ազատ խաղացողի կարգավիճակում անվճար չհեռանա թիմից:
Սալահը 2017 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Այս պահին նրա տրանսֆերը 100 մլն եվրո է գնահատվում: ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: