«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ա Սերիայի 35-րդ տուրում «Բոլոնիայի» հետ ոչ-ոքին (0:0).
«Հանդիպումն այնքան էլ լավ չէր. այն թիմը, որը ցանկանում էր հաղթել, բավականաչափ չարեց, իսկ այն թիմը, որը չէր ցանկանում հաղթել, արեց այն, ինչ պատրաստվում էր անել: Մրցավարը նրանց թույլ տվեց դա անել։ Վերջնական արդյունքը՝ վատ հանդիպում է:
«Ռոման» պատասխանատու է դրա համար, քանի որ մենք բավարար չաշխատեցինք հաղթանակի համար: «Բոլոնիան» պատասխանատու է դրա համար, քանի որ նրանք արեցին այն, ինչ արեցին:
Իհարկե, Կոնֆերենցիաների լիգան իր ազդեցությունն ունեցավ: Մենք գտնվում ենք մուրճի և զնդանի միջև։ Դժվար է ամբողջ մրցաշրջանում խաղալ և՛ հինգշաբթի, և՛ հանգստյան օրերին: «Լեսթերն» այսօր Պրեմիեր լիգայի խաղում հանգիստ է տվել ինը խաղացողների»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում DAZN-ը: