«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Սա մեծ հաղթանակ է շատ ծանր պայմաններում։ Մենք մեզ համար խնդիրներ ենք ստեղծում հատկապես որոշումներ կայացնելու և գնդակին տիրելու ժամանակ։ Բայց թիմը բնավորություն ցույց տվեց ու չհանձնվեց։ Այն, թե ինչպես էին տղաները կռվում, ինչպես էին հասկանում, թե ինչ անել խաղի որոշակի պահերին, ինչպես էին պաշտպանվում՝ դա ֆենոմենալ էր։
Անգլիայում կա «անփույթ հաղթանակ» արտահայտությունը։ Իմ տեսանկյունից, այսօր մենք «անփույթ հաղթանակ» տարանք, բայց ես շատ ուրախ եմ տեսնել մի թիմ, որն ի վիճակի է հաղթանակի ճանապարհ գտնել և բնավորություն ցույց տալ։
Կարո՞ղ ենք հասնել «Չելսիին»: Դե, մաթեմատիկորեն դա հնարավոր է, այնպես որ մենք պետք է գնանք Լիդս և նորից հաղթենք: Մեզ ճնշելու են, քանի որ բոլորն ուզում են լինել քառյակում։ Մենք պետք է անենք դա, և մենք դրա համար մեծ հնարավորություն, պատրաստակամություն և մոտիվացիա ունենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։