Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրում Հռոմի «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Բոլոնիային» և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։
Տանտերերի կազմում հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյուի սաներն իր միավորների թիվը հասցրել է 59-ի և բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Բոլոնիան» 43 միավորով շարունակում է զբաղեցնել 13-րդ հորիզոնականը։