«Տոտենհեմի» հարձակվող Սոնի Հին Մինը խոսել է ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե խաղակոշիկը» ստանալու հեռանկարների մասին․
«Ինձ համար դա կարևոր չէ։ Գոլեր խփելն իսկապես հիանալի է, բայց դուք չեք կարող միայնակ շատ գոլեր խփել։ Ձեզ թիմ է պետք։
Եթե ես շանս ունենամ, կփորձեմ հնարավորինս շատ գոլ խփել։ «Ոսկե խաղակոշիկը» մշտապես երազանք է, բայց թիմի առջև դրված խնդիրներն ինձ համար ամեն ինչից վեր է։ Մենք ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել Չեմպիոնների լիգայի գոտում, և ես ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հիշեցնենք՝ ԱՊԼ-ի 35-րդ տուրի խաղում «Տոտենհեմն» այսօր մրցել է «Լեսթեր Սիթիի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ է տարել։ Սոն Հին Մինը դարձել է դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։