«Ռայո Վալեկանոյի» 36-ամյա հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որը փետրվարից ի վեր խաղադաշտ դուրս չէր եկել, փոխարինման է մտել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի 77-րդ րոպեին՝ 0-1 հաշվի պայմաններում։
Փոխարինման դուրս գալուց 56 վայրկյան անց կոլումբիացի ֆուտբոլիստը գոլ է խփել, որը 6-րդն էր իր համար Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։
Ավելին, Լա Լիգայի ընթացիկ առաջնության համար սա ամենաարագ գոլն էր փոխարինման մտնելուց հետո։