«Բարսելոնային» դժվար կլինի պայմանագիր կնքել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
Պատճառն այն է, որ բելգիացին չափազանց թանկ է կատալոնական ակումբի համար՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո, մինչդեռ Լուկակուի տարեկան աշխատավարձը կազմում է 12 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ռոմելուի գործակալի հետ։