«Արսենալը» ԱՊԼ 35-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս մրցել է «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարել լոնդոնյան դերբիում։
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսում։ 38-րդ րոպեին աչքի է ընկել «Արսենալի» պաշտպան Ռոբ Հոլդինգը։ 45-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակել է «Վեսթ Հեմի» հարձակվող Ջարոդ Բոուենը։
54-րդ րոպեին «Արսենալի» հաղթական գնդակը հեղինակել է Գաբրիելը։
34 տուրից հետո «զինագործները» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն են զբաղեցնում՝ 63 միավորով։ «Վեսթ Հեմը» 52 միավորով 7-րդ տեղում է։