Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»:
12-րդ րոպեին Պերիշիչը բացեց հաշիվը: Մինչև ընդմիջման գնալը Լուտարո Մարտինեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 72-րդ րոպեին Պուսետոն կրճատեց հաշվը տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 75 միավորով երկրորդն է ու 2 միավոր է զիջում առաջատար «Միլանին»: