«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի պարտությունը Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում (0:1).
«Պետք է աշխատել առանց սխալների: Երբ տիրում ես գնդակին, դու վերահսկում ես, բայց չես կարող գոլ խփել, իսկ դա կսպանի քեզ: Մրցակիցը փնտրում էր իր հնարավորությունը: Մեզ պակասում էր կենտրոնացումը և վճռականությունը: Եվ նույն պատկերը կարելի է տեսնել վերջին չորս հանդիպումներում»,- ասել է Տուխելը Sky Sports-ին տված հարցազրույցում:
ԱՊԼ 35-րդ տուրից հետո լոնդոնյան թիմը 66 միավորով 3-րդն է: