Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո ԴԻբալան կարիերան կարող է շարունակել Անգլիայի առաջնությունում։ Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը» և «Տոտենհեմը»։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» պատրաստ է Դիբալային դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Եթե Դիբալան համաձայնվի պայմանագիր կնքել «Նյուքասլի» հետ, ապա շաբաթական ավելի քան 200 հազար ֆունտ (շուրջ 240 հազար եվրո) կստանա։
Հիշեցնենք՝ Դիբալան 2015 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։