«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լեսթերի» նկատմամբ ԱՊԼ-ի 35-րդ տուրի խաղում՝ 3-1․
«Լավ խաղ էր՝ իսկապես շատ լավ թիմի դեմ։ Հեշտ չէր, բայց դուք գիտեք, որ Անգլիայում երբեք հեշտ խաղեր չեն լինում, հատկապես՝ «Լեսթերի» դեմ, որը լավ կազմ ունի։
Երբ ես գլխավորեցի թիմն անցած տարվա նոյեմբերին, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք դեռ կմասնակցենք եվրագավաթների համար պայքարին, բայց այս ֆուտբոլիստներն արժանի են դրան։ ԱՊԼ-ում Չեմպիոնների լիգայի գոտում տեղ զբաղեցնելը հեշտ չէ»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում BBC-ն։