«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնալ Իսպանիա։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բարսելոնան»: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա իսպանացի պաշտպանը մեկն է այն չորս խաղացողներից, որոնց «Բարսելոնան» դիտարկում է եզրային դիրքն ամրապնդելու համար։
Ալոնսոն «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականին «Ֆիորենտինայից»: Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ալոնսոյի և «Չելսիի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։