«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա Սերիայի 35-րդ տուրի «Ֆիորենտինայի» հետ խաղում (1:0) թիմի հաղթանակի մասին։
«Խաղացինք, կռվեցինք: Անընդհատ գրոհում էինք վտանգավոր էինք: Եվս մեկ քայլ առաջ արեցինք, ուստի գոհ ու երջանիկ ենք: Մենք ունեինք մի քանի հնարավորություն: Մեր թիմը ճիշտ վերաբերմունք ունի: Մենք աշխատեցինք այնպես, ինչպես թիմ և հասանք հաջողության: Երբ խաղերն այդքան ինտենսիվ են, մենք զգում ենք էներգիան մեր ձեռքերում»,-Պիոլիի խոսքերն է մեջբերում DAZN-ը: