«Չելսին» վերջին 4 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել։
ԱՊԼ-ի 35-րդ տուրում լոնդոնցիները հյուրընկալվելիս պարտվել են «Էվերթոնին» (0-1):
Թոմաս Տուխելի սաները երկու պարտություն են կրել, մեկ անգամ ոչ-ոքի են խաղացել և մեկ հաղթանակ են տարել Անգլիայի առաջնության վերջին 4 խաղում։
Մրցաշարային աղյուսակում լոնդոնցիները 3-րդ տեղով են ընթանում՝ 5 միավորով գերազանցելով 4-րդ տեղը զբաղեցնող «Տոտենհեմին», իսկ 5-րդ տեղում «Արսենալն» է, որը 6 միավորով է զիջում, թեև մեկ խաղ պակաս է անցկացրել։