Անգլիական Պրեմիեր-լիգայի 35-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունել է «Լեսթեր Սիթիին»։ Տանտերերը 3-1 հաշվով հաղթանակ են տարել։
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսում։ 22-րդ րոպեին Հարի Քեյնը բացել է խաղի հաշիվը՝ Սոն Հին Մինի փոխանցումից հետո։ 61-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել արդեն Սոն Հին Մինը։ 79-րդ րոպեին էլ հարավկորեացին դարձել է դուբլի հեղինակ։ Ավելացված ժամանակում «աղվեսների» հարձակվող Կելեչի Իխենաչոն մեկ գնդակ ետ է բերել։
34 տուրից հետո «Տոտենհեմը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է՝ 61 միավորով։ «Լեսթերը» 42 միավորով գտնվում է 11-րդ տեղում է։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ 83 միավորով։