Այսօր՝ մայիսի 1-ին, Անգլիական Պրեմիեր-լիգայի 35-րդ տուրում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Չելսիին»։ Հանդիպումն ավարտվել է լոնդոնյան թիմի՝ 0-1 հաշվով պարտությամբ։
Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի մեկնարկում հեղինակել է հարձակվող Ռիշարլիսոնը՝ աչքի ընկնելով խաղի 47-րդ րոպեին։
Հիշեցնենք՝ «Էվերթոնը» գլխավորում է Լոնդոնի «Չելսիի» լեգենդար խաղացող Ֆրենկ Լեմպարդը։
34 տուրից հետո «Չելսին» գտնվում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 66 միավոր։ «Էվերթոնը» 32 միավորով 18-րդ տեղում է։