«Նյուքասլը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Շոն Լոնգստաֆի հետ։ Այդ մասին գրում է բրիտանական մամուլը։
Շոնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ նա Նյուքասլի ակադեմիայի սան է։
2021/2022 մրցաշրջանում Շոն Լոնգստաֆը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում։
24-ամյա ֆուտբոլիստի ակտիվում կա մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում: