Ա Սերիայի 35-րդ տուրում «Յուվենտուսը» 2-1 հաշվով հաղթեց «Վենեցիային»։
7-րդ րոպեին թուրինցիներին հաշվի մեջ առաջ մղեց Լեոնարդո Բոնուչին։ 71-րդ րոպեին Մատիա Արամուն վերականգնեց հաշվի հավասարությունը։ 76-րդ րոպեին Բոնուչին դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով տանտերերին։
«Ծեր սինյորան» վաստակեց 69 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Վենեցիան» 22 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։