«Արսենալը» ուշադիր հետևում է «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի խաղին, հայտնում է Fichajes-ը:
27-ամյա խաղացողը հայտնվել է «զինագործների» ուշադրության կենտրոնում՝ 2021/22 մրցաշրջանում Չեմպինշիփի 42 խաղում 41 գոլի հեղինակ դառնալուց հետո:
Միևնույն ժամանակ, «Նյուքասլի» ղեկավարությունը ևս հետաքրքրված է Միտրովիչի ծառայություններով, ում պայմանագիրը ներկայիս թիմի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը:
Սերբ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։