«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը կարող է երկարաձգել պայմանագիրը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, նոր համաձայագիրը նախատեսված կլինի մեկ տարով՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ։ Սլովենացու ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
37-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման, որոնց ընթացքում բաց է թողել 34 գնդակ։