Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը ցանկանում է ելույթները շարունակել մայրաքաղաքայինների կազմում։
Ինչպես նշում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը և ակումբը երկկողմ համաձայնությամբ ցանկանում են շարունակել համագործակցությունը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դե Պաուլը կարող է հեռանալ, քանի որ աչքի է ընկնում ոչ ընկերական և թիմային պահվածքով։
27-ամյա արգենտիացին ընթացիկ մրցաշրջանում է միացել «Ատլետիկոյին» և այս ընթացքում անցկացրած 43 խաղում դարձել է երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։