Մադրիդի «Ատլետիկոն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրվել երկու նոր ֆուտբոլիստով։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Դիեգո Սիմեոնեն ցանկանում է թիմ հրավիրել Լիսաբոնի «Սպորտինգի» խաղացողներ Պեդրո Պորոյին և Պաբլո Սարաբիային։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացի մասնագետը տպավորված է նշված ֆուտբոլիստների ցուցադրած խաղով և կփորձի ամեն կերպ ամռանն իրականացնել տրանսֆերները։
29-ամյա Սարաբիայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: Նույն տրանսֆերային արժեքն ունի նաև 22-ամյա Պորրոն, որը խաղում է պաշտպանության աջ եզրում։