«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան համեմատական է անցկացրել իր թիմի և «Լիվերպուլի» միջև։
«Ցավոք սրտի, մենք այս պահին չենք կարող մեզ թույլ տալ այնպիսի տրանսֆերներ իրականացնել, ինչպիսիք են Վիրջիլ վան Դայկը և Ալիսոնը։ Մենք ստիպված ենք հաղթահարել իրավիճակը՝ տրանսֆերների վրա ավելի քիչ գումար ծախսելով»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ «Արսենալը» 33 տուրից հետո Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 60 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։