«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է մերսիսայդյան ակումբի՝ ԱՊԼ-ում տեղը պահպանելու հնարավորությունների մասին։
«Մենք պետք է շարունակենք հավատալ, որ կարող ենք հաջողության հասնել։ Երբ արդյունքների տեսանկյունից ակումբում դժվար ժամանակներ են լինում, պետք է կարողանալ հանգստություն պահպանել և մինչև վերջ պայքարել։
Չգիտեմ՝ ինչքանով կօգնի այն հանգամանքը, որ ես լավ եմ ճանաչում «Չելսիի» ֆուտբոլիստներին և նրանց խաղաոճը։ Միգուցե այդ հանգամանքը որոշակիորեն օգնի, բայց այդ հարցի պատասխանը կիմանանք միայն խաղից հետո»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Էվերթոնն» այսօր մրցելու է «Չելսիի» հետ։