Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն կարող է աշխատանքի անցնել Իսպանիայում։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 48-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Էսպանյոլը»։ Ըստ աղբյուրի՝ կողմերն այս պահին բանակցում են պայմանագրի շուրջ։
Կանավարոյի վերջին աշխատանքը գլխավոր մարզչի պաշտոնում եղել է Չնաստանի հավաքականը գլխավորելը։ Մարզիչը նախկինում աշխատել է նաև «Ալ-Ահլի», «Գուանչժոու Էվերգրանդ», «Տյանցզին Տեդա» և «Ալ-Նասր» ակումբներում։