«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեծ հավանականությամբ կշարունակի աշխատանքը «քաղաքաբնակների» ղեկին։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, իսպանացի մասնագետը նոր պայմանագրի կետերն է համաձայնեցրել ակումբի ղեկավարության հետ։ Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլայի նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը։
Հիշեցնենք, որ մարզիչը 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»։ Նրա ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին։