«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։