«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում՝ անդրադառնալով իր գործակալ Մինո Ռայոլայի մահվանը:
Հայտնի ֆուտբոլային գործակալը, որը մեծ դեր է ունեցել Մխիթարյանի կարերայում, այսօր՝ ապրիլի 30-ին , 54 տարեկան հասակում հեռացել է կյանքից.
«Կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Դու միշտ մեզ հետ կլինես»,- գրել է Մխիթարյանը: