Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի «Կրասնոդար» — «Ռոստով» (2-1) խաղից հետո իր տպավորություններով է կիսվել տանտերերի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Վերականգնվել եմ։ Ֆիզիկական առումով դեռևս որոշակի դժվարություններ կան, բայց ընդհանուր առմամբ ինձ լավ եմ զգում։
Մրցաշրջանի մնացած հատվածում մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում։ Այսօր մեր բախտն ինչ-որ առումով բերեց, քանի որ երկրորդ կեսում ավելի շատ պաշտպանվում էինք։
Ընդմիջմանը պայմանավորվել էինք, որ պետք է մրցակցին դիմավորեինք ավելի մոտ իրենց կիսադաշտին, սակայն թույլ չտվեցին»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Rusfootball.info-ի լրագրող Վիկտոր Դրագունովը։