Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։
ՌՊԼ-ի 27-րդ տուրում «Զենիթը» 3-1 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»։ Տանտերերի խաղում գոլի հեղինակ դարձան Իվան Սերգեևը, Մալկոմը և Անդրեյ Մոստովոյը։ «Երկաթուղայինների» միակ գոլը խփեց Գիրանո Կերկը։
«Զենիթը» վաստակեց 61 միավոր և երեք տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղով ընթացող «Դինամոյի» նկատմամբ՝ 7-րդ անգամ դառնալով Ռուսաստանի չեմպիոն։ «Լոկոմոտիվը» 41 միավորով 6-րդ տեղում է։