Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի՝ Իսպանիայի առաջնության չեմպիոնությունը նվաճելը։ Այսօր՝ ապրիլի 30-ին, Պրիմերայի 34-րդ տուրում «Ռեալը» 4-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»․
«Շատ են էմոցիաները։ Մենք լուծեցինք մեր առջև դրված խնդիրը։ Մրցաշրջանը տպավորիչ էր։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ ֆուտբոլիստներին իրենց աշխատանքի և գործի հանդեպ ունեցած վերաբերմունքի համար։ Այսօր մենք պետք է տոնենք, և ոչ թե խոսենք։ Ես ցանկանում եմ տոնել։
Եվրոպական թոփ-5 լիգաներում հաղթանակներն ինձ հպարտությամբ են պարուրում։ Ինձ դուր է գալիս այն, ինչով ես զբաղվում եմ։ Դա նշանակում է, որ ես լավ արդյունքների եմ հասել։ Ես հպարտ եմ։ Ցանկանում եմ շարունակել տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում AS-ը։
«Ռեալն» իր պատմության ընթացքում 35-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնությունը։