«Լիլլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլանը»։ Ըստ աղբյուրի՝ կողմերը հասցրել են բանավոր համաձայնության գալ։
Սանչեշի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո, սակայն «ռոսոներիները» պետք է հինգ միլիոն եվրո էլ բոնուսների տեսքով տան ֆրանսիական ակումբին, որպեսզի գործարքը կայանա։
«Միլանի» ներկայացուցիչներ Պաոլո Մալդինին և Ֆրեդերիկ Մասսարան այս պահին բանակցում են ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։